Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավլիկ Մանուկյանն ազատ արձակվեց

Հասարակություն
pavlik-manukyan

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը «Սասնա ծռեր»խմբի անդամ Պավել Մանուկյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին։ Մանուկյանն ազատ արձակվեց, երբ դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցվեց սահմանված մեկ միլիոն դրամ գրավի վճարը։ Պավլիկ Մանուկյանը հուզվեց և չկարողացավ խոսք ասել իր մարտական ընկերոջ՝ Միայնակ Գայլի մասին։ Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որ անազատության մեջ գտնվող Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը մասնակցեն Խանդոյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը։ Այս միջնորդությունը մերժվեց։