A
A
Վաղը Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստն է
Երևանի քաղաքապետարանի կայքը հայտարարություն է տարածել, ըստ որի վաղը՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին տեղի կունենա Երևանի ավագանու նորընտիր ավագանու առաջին նիստը: Ըստ հայտարարության՝ նիստը կընթանա հետևյալ օրակարգով.
- Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում։
- Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։
- Հանձնաժողովների կազմավորում։
- Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։