Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եւս 14 պատգամավոր միանում է արտահերթին. armtimes.com

Կարևոր լուրեր Պաշտոնական
14591450

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Հայտարարությունը եւ ստորագրողների ցանկը ներկայացնում ենք ստորեւ.  «Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: ԱԺ պատգամավորներ՝ Աշոտ Արսենյան Ալիկ Սարգսյան Արտակ Սարգսյան Արման Սահակյան Տաճատ Վարդապետյան  Հակոբ Գառնիկի Հակոբյան Շիրակ Թորոսյան Կնյազ Հասանով Արսեն Միխայլով Հարություն Կարապողոսյան Սամվել Ալեքսանյան Նահապետ Գեւորգյան Արայիկ Գրիգորյան Իշխան Զաքարյան Ենթադրվում է, որ այս հայտարարությանը կմիանան այլ պատգամավորներ եւս: Հիշեցնենք, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային պաշտպանել են նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ԱԺ «Ելք» խմբակցությունը: