Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաջալերենք ժողովրդի կամքն ընդունող պատգամավորներին. Փաշինյան (տեսանյութ)

Պաշտոնական
nikol-4

Վարչապետի հերթական ֆեյսբուքյան գրառումը. Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել եւ ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։ Դուխո՛վ: Հիշեցնենք, որ այսօր պատգամավոր Արման Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ կողմ է դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, իսկ Գևորգ Կոստանյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցումասել էր, որ հարկավոր է աջակցել Նիկոլ Փաշինյանին։