Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաշատի մարզադպրոցում տնօրեն են նշանակում. կոլեկտիվը դեմ է ներկայացվող թեկնածուին

Հասարակություն
444444

Արտաշատի մանկապատանեկան մարզադպրոցում սպասում են նոր տնօրենի նշանակմանը: Այս մասին «Ա1+»-ին պատմեցին մարզադպրոցի մարզիչները: Մարզադպրոցի տնօրինությունը ցանկանում է տնօրեն նշանակել նրան, ով  դպրոցի անձնակազմի կարծիքով՝ հարմար թեկնածու չէ: Ըստ մարզիչ Արթուր Հախումյանցի՝ մեկ ամիս առաջ է նախկին տնօրենը  աշխատանքից ազատվել: Ըստ խոսակցությունների՝ նա ձերբակալվել է: Այժմ մարզադպրոցի տնօրենի պարտականություններով զբաղվում է փոխտնօրենը: Մեր զրուցակիցը հավելեց, որ դպրոցի անձնակազմից շատերն են ցանկանում, որ տնօրեն նշանակվի տնօրենի պարտականություններն այս պահին կատարող ներկայիս փոխտնօրենը: Մենք փորձեցինք կապ հաստատել Արտաշատի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենության հետ, սակայն մեր հեռախոսային զանգերը մնացին անպատասխան: