Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազնավուրը Վարդան Պետրոսյանին վերադարձնում է բեմ (տեսանյութ)

Մշակույթ
asulis1

Վարդան Պետրոսյանը հինգ տարվա ընդմիջումից հետո նորից բեմ կբարձանա: Որպես հատուկ հյուր նա կմասնակցի հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայիև բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին նվիրված «Քեզ համար Ազնավուր» համերգային ծրագրին: Նախագծի հեղինակներից՝ Հայկ Պետրոսյանի խոսքով, սա նախապես պլանավորված համերգ էր և հուսով էին, որ Ազնավուրը պետք է ներկա լիներ: Ազնավուրի 1300-ից ավել երգերից ընտրություն կատարելը հեշտ գործ չէ, սակայն կան մոտ 20 պարտադիր երգեր, որոնք իհարկե անպայման կհնչեն: Համերգի մասնակիցներից են Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, Մաշա Մնջոյանը և Սոնա Ռուբենյանը: Ազնավուրի երգերը կհնչեն նաև հայերեն թարգմանությամբ: Թարգմանության հեղինակը Պերճ Թուրաբյանն է: Քսան երաժիշտներից կազմված նվագախումբը՝ հավաքական է, հատուկ այս ծրագրի համար ընտրված երաժիշտներ են Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբից և ջազ բենդից: Տոմսերի գնային սանդղակը կազմակերպիչների խոսքով ցածր է լինելու: