Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական առաջին էլեկտրական ինքնավար մեքենան իրականություն է

Հասարակություն
esa

Հայկական առաջին էլեկտրական ինքնավար մեքենան արդեն իրականություն է: «Ինժեներական քաղաք»  նախագծում ընդգրկված մի քանի կազմակերպությունների ջանքերով է գաղափարը կյանքի կոչվել՝ դեռ 1 տարի առաջ: Այն ստեղծվել է սովորական մեքենայի կառուցվածքի վրա, որոշ հանգույցներ ներմուծվել են, որոշներն էլ պատրաստվել Հայաստանում: YEA Engineering ընկերության տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանը համոզված է՝ Հայաստանը կարող է էլեկտրական շարժիչով մեքենաների մասշտաբային արտադրություն սկսել, բայց մեքենան գնորդին հասցնելու համար ֆինանսական մեծ ներդրումներ կպահանջվեն: Մեկ մեքենայի  ինքնարժեքն էլ կկազմի 10-15,000 ԱՄՆ դոլար: Յուքոմ ընկերությունը կաջակցի նորարական գաղափարների հեղինակներին: Ծրագրի մեկնարկը կտրվի դեկտեմբերին: Ընկերությունը լիարժեք աջակցություն կտրամադի ստարտափերի հեղինակներին: IU networks ընկերությանը 10 տարի է,  ինչ շուկայում է, հիմնական աշխատանքային ուղղությունն էլ ծրագրավորումն է: IU networks գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանն ասում է.«Մեր մասնագետների կողմից գրված լուծումները հաղթող են ճանաչվել միջազգային տենդերին, եւ մենք իրականացնում ենք հարկային, մաքսային պրոդուկտների ներդրումը Տաջիկստանում եւ Ղրղզստանում»: Ընկերությունը ներկայացնում է նաեւ Contact Center ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին սպասարկել ոչ միայն հեռախոսով, այլեւ էլեկտրոնային փոստով եւ մեսինջերներով: Այս եւ այլ ընկերություններ այսօր պատմեցին իրենց մասին ԴիջիԹեք 2018 եռօրյա միջոցառման շրջանակում, որն անցկացվում է 14 տարի անընդմեջ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվն այս տարի 120 է: