Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսուցիչների աշխատանքը դժվար է միանշանակ գնահատել. նախարար (տեսանյութ)

Պաշտոնական
arayik

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դժվարանում է գնահատել ուսուցիչների աշխատանքը: «Դժվար է ասել՝ ուսուցիչներիաշխատանքից գոհ ենք, թե դժգոհ։ Կրթական ոլորտում ունենք շատ լավ ուսուցիչներ, որոնց հետ միասին պետք է փորձենք համակարգը բարձրացնել եւ այս վիճակից հանել»: Նախարարը հավաստիացնում է՝ աշխատավարձերի բարձրացման հարցը նաեւ վարչապետի ուշադրության կենտրոնում է: Ներկայումս ծրագիր են մշակում. «Մեր առաջարկած ծրագրերով ուսուցիչները կարող են վերապատրաստումներով, իրենց գիտելիքը ավելացնելով՝ հավակնել ավելի բարձր աշխատավարձի: Սա նաեւ լուրջ մրցակցություն կառաջացնի»: Նախարարը շեշտեց՝ ուսուցիչներին թանկարժեք նվերներ գնելու միտումը զգալի նվազել է.«Չեմ ասի, թե վերացել է, աշակերտները նախընտրում եմ ուսուցիչներին նվիրել իրենց ձեռքի պատրաստած աշխատանքները»: Արայիկ Հարությունյանը շնորհավորեց ուսուցիչների տոնը եւ երախտագիտություն հայտնեց նրանց.  - Ես հասկանում եմ, որ սոցիալական վիճակը այսօր բարդ է, բայց նաեւ տեսել եմ, թե նրանք ոնց են մոռանում իրենց վատ պայմանների մասին եւ մտնում դասարաններ: