Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա՝ ԱԺ բակում (տեսանյութ)

Հասարակություն
akcia

Ազգային ժողովի բակում մի խումբ քաղաքացիներ պահանջում են խորհրդարանի լուծարումը: «Հայք» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Հրայր Կոստանյանն ասում է. «Մենք ենք իշխանությունն այսօր Հայաստանում եւ այն այսպես ենք իրականացնում: Մենք պահանջում ենք, որ նրանք լուծարվեն»: Ակցիայի մասնակից Մելինե Ավագյանն էլ պահանջում է ԱԺ լուծարումը, առանց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի: Ակցիան նախաձեռնել է «Հանուն ազգի յուրաքանչյուրիս քայլը» նախաձեռնությունը: Ակցիայի մասնակիցները պնդում են՝ Ազգային ժողովում պետք է լինեն ազգային մարդիկ: Մելինե Ավագյանը նկատում է. «ԱԺ-ի գերակշռող մասը ՀՀԿ-ն է, որի դեմ հեղափոխություն իրականացրեց ժողովուրդը, չի ներկայացնում մեր շահը: Պետք է հավաքվի այնպիսի կազմ, որը կծառայի ժողովրդին, այլ ոչ թե քրեաօլիգարխիկ կլաններին ծառայելու համար»: Հրայր Կոստանյանը հավելում է. «Այն անձնավորությունները , որոնք հավաքվել են ԱԺ-ում, պատրաստ են ամեն սադրանքի, մենք տեսանք, որ նրանք ԵԽԽՎ դիմեցին, որ իշխանություններին ներկայացնեն որպես դիտկատոր: Կոստանյանը համոզված է՝ պատգամավորներն իրենց մանդատները վայր կդնեն միայն ճնշումների արդյունքում: Բայց այլընտրանքային տարբերակ էլ է առաջարկում. «Որպեսզի նրանք արագ լուծարվեն, ես անգլիական աղ եմ գնել:  67 հոգու համար, ինձ թվում է, այս չափաբաժինը հերիք է: Հրայր Կոստանյանը վստահեցրեց՝  իրենց պայքարը շարունակական է լինելու: