Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների կազմերը

Հասարակություն
meria

ԿԸՀ-ն երեկ ամփոփեց Երևանի ավագանու ընտրության վերջնական արդյունքները։ Ըստ այդմ հաստատվեց, որ ավագանու 65 մանդատից 57-ը բաժին է հասնելու «Իմ քայլը» դաշինքին, 5-ը՝ ԲՀԿ-ին և երեքը՝ «Լույս» դաշինքին։ Արդեն հայտնի է, թե ովքեր ավագանիում կներկայացնեն ԲՀԿ-ն ու «Լույսը»։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ավագանու խմբակցությունը կունենա հետևյալ կազմը՝ խմբակցության ղեկավար, քաղաքագետ, Ուկրաինայում  ՀՀ դեսպանի խորհրդատու Արման Աբովյան, ԵՊԲԺ պրոֆեսոր, դասախոս Միքայել Մանրիկյան, «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյան,  «Թամ-Սամ» ՍՊԸ շուկայի զարգացման տնօրեն Մարկոս Հարությունյան և  Կամերային թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյան։ «Լույս» դաշինքի խմբակցությունը կղեկավարի Դավիթ Խաժակյանը,խմբակցությունում են նաև Անի Խաչատրյանն ու Անի Սամսոնյանը։