Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաներման հանրային պահանջ կա (տեսանյութ)

Հասարակություն
hamanerum

Օր առաջ համաներում անցկացնելու պահանջ կա: Նման կարծիք հայտնեցին իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցն ու Ժաննա Ալեքսանյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:   «Հեղափոխության տրամաբանական շարունակությունը և առաջին քայլը համաներումն է: Համաներումը չի նախատեսում մեծ ծախսեր կամ ներդրում: Այս քայլը ուղղակի անհրաժեշտություն է, որ հասարակության մեջ հումանիզմը աշխատի»,- ասում է Նինա Կարապետյանցը:   Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ կա համաներման մեծ հանրային պահանջ:   «Այդ ինչպե՞ս են որոշում, թե պահանջ չկա: Քրեակատարողական հիմնարկները վերից վար կոռումպացված են: Մենք հարցում էինք ուղարկել արդարադատության նախարարություն կոռուպցիայի վերաբերյալ: Մեզ պատասխանեցին, թե քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիայի հիմքեր չկա և կոռուպցիան բացակայում է»,- նշում է նա:   Նինա Կարապետյանցը ավելացնում է, որ  հաշվի առնելով քրեակատարողականն հիմնարկների վճակը, պետք է բեռնաթափել դրանք:   «Նատկապես Նուբարաշենում գտնվելը արդեն իսկ խոշտանգում է: Անգամ փաստաբանների մի քանի ժամ այնտեղ գտնվելը ահավոր է, այդ հոտը, այդ թաց պատերը , անմարդկային վերաբերմունք է մարդու նկատմամբ»,- ասում է իրավապաշտպանը:   Նինա Կարապետյանցը ավելացնում է, որ բոլոր համակարգային փոփոխություններից հետո ՝ աշխարհամարտ, ֆաշիզմի տապալում, Ստալինի մահ և այլն, համաներում է իրականացվում:   «ՀՀ-ում արդարադատություն չի իրականացվել: Մեր դատարաններն արդարադատություն չեն իրականացրել տասնամյակներ շարունակ, որը բոլոր հիմքերը տալիս է համաներման»,- ասում է նա:   Փաստաբան Տիգրան Սարգսյանը ավելացնում է, որ համաներումը նպաստում է, որ դատապարտյալը ավելի արագ ուղղվի:   «Չենք ասում ամբողջությամբ բանտերի դռները բացեք, բայց 70 տոկոսով բանտերը բեռնաթափել իրատեսական է»,- ասում է փաստաբանը:   Հիշեցնենք, որ համաներում շնորհելու համար անհրաժեշտ է, որ կառավարությունը հանդես գա նման առաջարկով և դիմի խորհրդարանին: Միևնույն ժամանակ՝  օրենսդրությունը չի սահմանափակում և տարածվում է բոլոր դատապարտյալների վրա: