Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ (տեսանյութ)

Պաշտոնական
agn-2

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, քննարկեցին ԵԽ-ին Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի արտգործնախարարը ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, նոր կառավարության ծրագրային առաջնահերթություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ բանակցային գործընթացի առաջմղման համար կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարումը: Շարունակվում են նաև երկկողմ հանդիպումները տարբեր պետությունների արտգործնախարարների հետ։ Մնացականյանը հանդիպեց իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Կոձիասի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-հունական հարուստ օրակարգի բազմաթիվ հարցեր, ուրվագծեցին փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանն ուղղված համատեղ քայլերը: Այս համատեքստում կարևորվեց բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակի բնույթը, որն իրապես արտացոլում է երկու բարեկամ պետությունների միջև հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Երկուստեք ընդգծվեց Հունաստանում և Հայաստանում հայկական և հունական համայնքների ունեցած հատուկ դերակատարությունը երկու երկրների բարեկամության առավել խորացման գործում: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը և դիրքորոշումների համադրումը: Արտգործնախարար Մնացականյանը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել նաև Ղազախստանի իր պաշտոնակցի, Արաբակամ Միացյալ Էմիրությունների իր պաշտոնակցի հետ։