Փաշինյանն ու Ալիևը մի քանի բառ են փոխանակել (տեսանյութ)
ՀՀ վարչապետին դիմավորելիս՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունեց նրան ու հետաքրքրվեց, թե ինչպես է քնել, Փաշինյանը պատասխանեց՝ շատ լավ։ Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի նախագահները, Թուրքմենստանի փոխվարչապետը: Թեպետ այս գագաթնաժողովով որոշվելու է 2019-ին ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցել Թուրքմենստանին՝ այդ պետության ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի ժամանել գագաթնաժողովին` Տաջիկստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Դուշանբեի կառավարության ընդունելությունների տանը ընթանում է պետությունների ղեկավարների նեղ կազմով խորհրդակցությունը, որին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը: Խորհրդակցության մեկնարկից առաջ Փաշինյանն ու Ալիևը մի քանի բառ են փոխանակել տեսախցիկների առաջ։