Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թթվասերի լուծույթը վաճառում են թթվասերի փոխարեն

Տնտեսություն

«Սպառողների ազգային ասոցացիան» խախտումներ է արձանագրել շուկայում: Մարկետոլոգ Ռուբեն Հայթյանը նշում է, որ մասնավորապես «Արզնի կաթ» ընկերությունը արտադրում է թթվասեր և թթվասերային լուծույթ: Վերջինը սպառողներին թյուրիմացության մեջ է գցում: «Մթերքի վրա փակցնում են դրոշմանիշը և յուրաքանչյուրը, որ մտնի խանութ կտեսնի, որ պիտակի վրա գրված է՝ թթվասեր: Այդ ապրանքը թթվասեր չէ, դա նույնն է որ կաթնաշոռի վրա գրեն թթվասեր»,- ասում է Ռուբեն Հայթյանը լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա՝ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը պետք է ուշադիր լինի և հետեւի այս դեպքերին: Իսկ «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը ավելացնում է, որ խախտում է նաև գովազդներում օգտագործել «էկոլոգիապես մաքուր» արտահայտությունը: «Սա ասում է «Բոնիլաթ» ընկերությունը: Կամ էլ ասում են «ալպիական մարգագետիններից վերցրած անարատ կաթից»: Բավակա՛ն է, հերի՛ք է խաբեք: Էկոլոգիապես մաքուր սնունդ կստանանք մոտավորապես 7-8 տարվա ընթացքում: Էկոլոգիապես մաքուր սնունդ մենք կարող ենք ստանալ փակ տարածքներում»,- ասում է նա:   Մելիտա Հակոբյանի խոսքով՝ գովազդ անող ընկերությունը ևս պետք է պահանջի, որ էկոլոգիապես մաքուր ապրանքի վկայականը ներկայացնեն:   «Այդ ներկայացնելուց հետո գողազդն անող ընկերությունը նոր կարող է իր այդ մասին նշել»,- նշում է նա: