Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանում սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի.տուժածի վիճակը ծանր է

Պաշտոնական
sevan

Սեպտեմբերի 26-ին, ժամը 21:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 19:00-ի սահմաններում Սևանի թերակղզու մոտակայքում քաղաքացին սկուտերով հեռացել է ափից և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները սկուտերը հայտնաբերել են կղզու մոտակայքում գտնվող նավի կայանատեղիում՝ ափին: Պարզվել է, որ սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի (Ա. Կ. ծնված 1987 թ., մյուս քաղաքացու տվյալները չի հաջողվել պարզել), ովքեր ընկել են սկուտերի վրայից և լողալով դուրս եկել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակա ափ: Ջրափրկարարները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել անձը չպարզված քաղաքացուն, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: