Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպան Բադեյանի հրաժեշտի հանդիպումը Քուվեյթի Էմիրի հետ

Պաշտոնական
15378847dd34357-1

Սեպտեմբեր 24-ին ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը Քուվեյթում առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի հետ: Ողջունելով հյուրին` Էմիր Ալ Սաբահը գոհունակությամբ ընդգծեց բարեկամ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների բարձր մակարդակը և ակտիվ համագործակցությունը: Քուվեյթի առաջնորդը բարձր գնահատեց դեսպան Բադեյանի ջանքերը երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հավաստեց Քուվեյթի Պետությանը և Էմիր Սաբահ Ալ Սաբահին` դեսպանությանը ցուցաբերված մշտական աջակցության և սերտ փոխգործակցության, ինչպես նաև՝ տեղի  հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար:

Այսօր ՀՀ նախագահը  Սարմեն Բաղդասարյանին Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է  նշանակել: