Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա Ծռեր» կուսակցությունը գրասենյակ ունեցավ Ախուրյանում (տեսանյութ)

Մարզեր
1537782016_sasna-tsrer

Ախուրյանում բացվել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության գրասենյակը: Նման գրասենյակներ են հիմնվելու հանրապետության տարբեր մարզերում, «Սասնա Ծռեր»-ն իրենց գործունեությունը ծավալելու են նաև Արցախում և Սփյուռքում: Կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Սասնա Ծռեր»-ին ու Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանին ողջունելու են եկել մարզի տարբեր բնակավայրերից: Հանդիպման հաջորդ վայրը Գյումրին էր: Վարուժան Ավետիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը հարց ու պատասխանի ձևաչափն են ընտրել, պատասխանել քաղաքացիների ու լրագրողների հարցերին: Ավելին՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում