A
A
Աշոտյանը հակադարձում է վարչապետին (տեսանյութ)
«Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։ Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է։»,- ֆեյսբուքում գրառել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Այս բանավեճի համապատկերում թերևս ուշագրավ է, որ իրականում Երևանի ավագանու նախորդ տարվա ընտրությունն առավել մեծ ակտիվությամբ աչքի չի ընկել։