Ուղիղ. Նախկինում դիտորդներն աշխատում էին՝ ինչպես պատերազմի դաշտում. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)
«Նախկինում ընտրությունների ժամանակ դիտորդներն աշխատում էին՝ ինչպես պատերազմական ժամանակում»,- Մեդիակենտրոնում քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Իշխանյանը նշեց, որ մինչ այս պահն իրենց դիտորդներն արձանագրել են բացառապես տեխնիկական բնույթի խախտումներ։ Հելսինկյան կոմիտեի դիտորդները չեն նկատել ավանդական խախտումներ՝ կուտակումներ տեղամասերի շուրջ, կեղծ դիտորդների առկայություն, միկրոավտոբուսներով ընտրողների բերել տեղամաս և այլն։ «Եթե ձայների հաշվարկն էլ նույն կերպ ընթանա, ուրեմն այս ընտրությունը լրջորեն կտարբերվեն նախորդներից»,- եզրակացնում է իրավապաշտպանը։ «Առայժմ չենք տեսնում, թե իշխանությունը ընտրության արդյունքի պատվեր տված լինի։ Կարող ենք համարել, որ ժողովրդավարությունն անշրջելի է, եթե հաջորդաբար մի քանի այս կարգի ընտրություն ունենանք»,- գնահատեց Իշխանյանը։