Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր շտաբի պետին շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում

Պաշտոնական
armen-sargsyan-2

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Նախագահի այլ հրամանագրերով, հայ-ամերիկյան մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրվել են «Սմիրթսոնյան» հաստատության քարտուղար Դեյվիդ Սքորթոնը և հաստատության «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն Սաբրինա Լին Մոթլին։