Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԹԿԻ ռեկտորի հրաժարականի հարցը չի քննարկվում, խոսքը պատասխանատվության մասին է. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
kgn

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարվում է իր պաշտոնանկության մասին լուրերը մեկնաբանել: «Կրթությունն այն ոլորտն է, որտեղ արդյունքները երեւում են 1-2 տարի հետո», -ասում է նախարարը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Նա նաեւ չմեկնաբանեց լուրերը, թե հավակնություններ ունի ԵՊՀ ռեկտոր դառնալու: «Ես դա արդեն մեկնաբանել եմ։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք՝ որքան շատ են ֆեյք լուրերը»,–ասում է Արայիկ Հարությունյանը եւ առաջարկում  հետեւել իր ֆեյսբուքյան էջի գրառումներին։ ԵԹԿԻ-ի շուրջ ծագած աղմուկին, նախարարն այսպես է արձագանքում: «Իրավասության սահմաներում փորձելու ենք միջոցներ ձեռնարկել եւ հասկանալ, թե ինչ առնչություն է ունեցել ռեկտոր Դավիթ Մուրադյանն  այս ամենի հետ կապված եւ այստեղ շատ լուրջ պատասխանատվության հարց կա»: Ըստ նախարարի, ռեկտորի հրաժարականի հարցը չի քննարկվում, առաջին հերթին խոսքը գնում է պատասխանատվության մասին: «Եթե նույնիսկ նա ներգրավված չէ կոռուպցիոն սխեմաների մեջ, բայց  փաստ է, որ այդ  կոռուպցիոն սխեմաները տեղի են ունեցել նրա ղեկավարած հիմնարկում: Ցանկացած ղեկավար, ում ղեկավարած հիմնարկում նման խնդիրներ կան, ինքը պատասխանատու է դրանց համար»,-ասում է Արայիկ Հարությունյանը: