Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորք-Մարաշի զինված խմբի գործով վեց հոգի էլ ազատ արձակվեց

Պաշտոնական Հասարակություն
dat

Նորք-Մարաշի զինված խմբի գործով այսօր ազատ արձակվեցին վեց ամբաստանյալ՝ Վլադիմիր Առաքելյան, Խաչիկ Ավետիսյան, Արա Պողոսյան, Արթուր Եղիազարյան, Վաղինակ Ստեփանյան և Հարություն Սալնազարյան։ Արա Պողոսյանի և Վաղինակ Ստեփանյանի պաշտպաններն էլ միջնորդել էին իրենց պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը կամ գրավի կիրառումը համարել թույլատրելի: Մյուս չորսի մասով անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան»  խմբակցության պատգամավորներ Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Լենա Նազարյանը։