Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադամու Աբդուլահին հաղթանակ պարգեւեց «Բանանցին»

Սպորտ
a1bananc

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 8-րդ տուրի վերջին հանդիպումը: Հանրապետության փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտության մատնեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»: Հանդիպման միակ գոլը 68-րդ րոպեին հեղինակեց տանտերերի աֆրիկացի ֆուտբոլիստ Ադամու Աբդուլահին: Այդ հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 13 միավոր, մեկով շրջանցեց «Փյունիկին» եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Ալաշկերտը» վերջին չորս խաղերում երկրորդ պարտությունը կրեց եւ վաստակած 10 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում: Առաջնության հաջորդ տուրը կկայանա սեպտեմբերի 22-ին եւ 23-ին: Մինչ այդ կկայանան Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումները: