A
A
Հայ բռնցքամարտիկները Ստամբուլից կվերադառնան 2 ոսկե մեդալով
Ստամբուլում անցկացվող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 3 մեդալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը եզրափակիչ մրցամարտում հաղթելով իրենց մրցակիցներին, նվաճեցին ոսկե մեդալներ: իսկ ահա 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտություն էր կրել կիսաեզրափակիչում ու դարձել բրոնզե մեդալակիր: