Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» հաղթանակին

Սպորտ
a1miki-15.09.

Լոնդոնի «Արսենալը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունում:   Այսօր կայացած 5-րդ տուրի խաղում լոնդոնցիները հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասան «Նյուքասլի» նկատմամբ: «Արսենալի» կազմում գոլի հեղինակ դարձան Գրանիտ Ջական ու Մեսութ Օզիլը, որը 200-րդ հոբելյանական հանդիպումն անցկացրեց «զինագործների» կազմում: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպման վերջին 21 րոպեներին, երբ փոխարինեց հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:   Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 9 միավոր եւ բարձրացավ 7-րդ հորիզոնական, սակայն թիմը դեռեւս 6 միավորով հետ է մնում առաջնության առաջատարներից՝ «Լիվերպուլից» ու «Չելսիից»: