Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նորեկները չորոշեցին հաղթողին

Սպորտ
a1futbol-hajastan-15.09.

Երկշաբաթյա դադարից հետո վերսկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը:   Այսօր մեկնարկած 8-րդ տուրի առաջին խաղում մրցաշարի նորեկ Երեւանի «Արցախ ՖԱ»-ն իր հարկի տակ ընդունեց մյուս նորեկին՝ «Արարատ-Արմենիային»:   Առաջին խաղակեսի 43-րդ րոպեին հյուրերի բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը բացեց հաշիվը, իսկ ընդմիջումից հետո, 68-րդ րոպեին, Հովհաննես Պողոսյանը հավասարեցրեց այն:   Այդպիսով, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: «Արցախ ՖԱ»-ն վաստակեց 6-րդ միավորը եւ բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Արարատ-Արմենիան» այժմ իր ակտիվում ունի 11 միավոր եւ միայնակ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Այն արդեն մեկ միավորով առաջ է անցնել «Ալաշկերտից» ու «Բանանցից»: