Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը վստահ հաղթեց Լենիեր Դոմինգեսին

Սպորտ
a1aronyan-1

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Ֆիշերի շախմատի Champions Showdown մրցաշարը: Մրցումային 4-րդ օրը մասնակիցները անցկացրին կայծակնային շախմատի 8-ական հանդիպում:   Լեւոն Արոնյանը կուբացի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսի հետ պայքարում առավելության հասավ 5,5:2,5 հաշվով: Մեր շախմատիստը 4 պարտիայում հաղթեց, երեքն ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտություն կրեց: Ընդհանուր հաշվարկով Լեւոն Արոնյանն մրցախաղն հաղթեց 17,5:8,5 հաշվով:   Մյուս մասնակիցներից նման շոշափելի առավելություն ստացավ նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը նույնպիսի հաշվով պարտության մատնեց ամերիկացի Սեմ Շենկլենդին:   Մյուս մրցախաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Գարի Կասպարով – Վեսելին Թոփալով՝ 11,5:14,5, Հիկարու Նակամուրա – Պյոտր Սվիդլեր՝ 14:12, Ուեսլի Սո -Անիշ Գիրի՝ 14,5:11,5:   Նշենք, որ զույգերի հաղթողները կստանան 30 հազարական դոլար, իսկ պարտվողները՝ 20 հազարական: