Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդգար Ստեփանյանը շարունակում է մեդալների աշնանային բերքահավաքը

Սպորտ
sport-hecaniv-14.09.

Մեր հեծանվորդը հաջող քննություն է հանձնել նաեւ Աստանայում: Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն հերթական մեդալներն է նվաճել միջազգային մրցաշարում: Մեր մարզիկը հենց իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած INTERNATIONAL TRACK RACE ASTANA հրապարակաին հեծանվավազքում ինքը ոսկե մեդալ է նվաճել սկրետչ մրցաձեւում, իսկ օմնիում ձեւում գրավել է 2-րդ տեղը եւ արժանացել է արծաթե մեդալի: Հիշեցնենք, որ անցած շաբաթ նա երկու մեդալ էր վաստակել Օմսկում կայացած «Գրան Պրիում»՝ սկրետչում ոսկի, օմնիումում՝ արծաթ: Էդգար Ստեփանյանը ներկայումս պայքարում է աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային միավորների համար: Առաջին 24 տեղերը գրաված հեծանվորդները իրավունք կստանան մասնակցելու 2019թ աշխարհի գավաթի խաղարկությանը եւ առաջնությանը: