A
A
Կան մրցակիցների քարոզչական պաստառները ծածկելու դեպքեր (տեսանյութ)
«Լույս»դաշինքը ներկայացնող Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ահազանգել է այն երևույթի մասին, որ ավագանու ընտրությանը մասնակցող ուժերն իրեն քարոզչական պաստառներով երբեմն ծածկում են մրցակցի պաստառները։ Հարգելի ընկերներ, այսօր Լույս դաշինքի շտաբի անդամներին տեղեկացրել եմ, որ բացառեն մեր կողմից նման դրսևորումները և հայցում եմ մեր գործընկերների ներողամտությունը, որ տեղ-տեղ մեր պաստառը ծածկել է մրցակից ուժի պաստառը: Հուսով եմ մեր գործընկերն էլ կծանուցեն իրենց տարածքային շտաբերին այս երևույթը բացառելու մասին: