Լեւոն Արոնյանը Լենիեր Դոմինգեսին արդեն հաղթում է 12:6 հաշվով
Լեւոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Ֆիշերի շախմատի Champions Showdown մրցաշարում: Երրորդ օրը կայացած 5-6-րդ տուրերից հետո մեր շախմատիստն էլ ավելի մեծացրեց կուբացի գրոսմայստեր Լենիեր Դոմինգեսի նկատմամբ առավելությունը: Արագ շախմատի երկու պարտիաներից առաջինում մեր շախմատիստը հաղթեց, իսկ երկրորդում հաշտություն կնքեց: Կայծակնային շախմատում կողմերը մեկական հաղթանակ տոնեցին: Այդպիսով, անցկացրած 12 պարտիաներից հետո Լեւոն Արոնյանը առջեւում է 12:6 հաշվով (արագ շախմատում հաղթանակի համար շնորհվում է 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր): Մնացած մրցախաղերում առայժմ այսպիսի հաշիվներ են արձանագրվել. Ուեսլի Սո - Անիշ Գիրի՝ 11:7, Հիկարու Նակամուրա - Պյոտր Սվիդլեր՝ 9,5:8,5, Գարի Կասպարով - Վեսելին Թոփալով՝ 7,5:10,5, Մաքսիմ Վաշյե-Լագրավ - Սեմ Շենկլենդ՝ 11,5:6,5: Այսօր կկայանան կայծակնային շախմատի ավարտական 8 պարտիաները: Լեւոն Արոնյանին ընդհանուր հաղթանակի համար հարկավոր է վաստակել ընդամենը 1,5 միավոր: