Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արկադի Դվորկովիչ. «Մի քանի ժամում այստեղ այնպիսի բաներ տեսա, որ չեմ հանդիպել Ռուսաստանում» (տեսանյութ)

Սպորտ
sport-fide-13.09.

Շախմատի միջազգային ֆեդերացիայի ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով այսօր այցելել է Երեւան: Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին տեղակալն այցի ընթացքում ծանոթացել է մեր ֆեդերացիայի կողմից հանրակրթական դպրոցներում շախմատ առաջկայի ներդրման աշխատանքների հետ, եղել Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում բացված «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում եւ Հայաստանի շախմատի ակադեմիայում: «Այստեղ գտնված մի քանի ժամում ես տեսա այնպիսի բաներ, որոնք չեմ հանդիպել ոչ Ռուսաստանում, ոչ էլ ուրիշ երկրներում: Իզուր չեմ եկել Հայաստան: Եթե ինձ հաջողվի հաղթել ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններում, ապա նման համակարգային աշխատանքներ կփորձենք իրականացնել ավելի մեծ մասշտաբով՝ հաշվի առնելով Հայաստանի փորձն այդ հարցում», - լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց Արկադի Դվորկովիչը: «Ա1+»-ի այն հարցին, թե որոնք են ժամանակից շախմատի խնդիրները, ՖԻԴԵ-ի թեկնածուն ասաց: «Գլխավոր խնդիրը շախմատի միջազգային ֆեդերացիայի ղեկավար կազմում պրոֆեսիոնալների պակասն է: Կան մարդիկ, որոնք սիրում են շախմատը եւ փորձում են այն տարածել եւ զարգացնել աշխարհի տարբեր երկրներում: Սակայն նրանք ճիշտ չենք կորղանում համակարգել այդ աշխատանքները: Այդ իսլ պատճառով շախմատը հիմնականում դոփում է իր տեղում կամ էլ շատ դանդաղ է զարգանում: ՖԻԴԵ-ն իր տեխնիկական հագեցվածությամբ դեռեւս գտնվում է 90-ականների մակարդակին, այն դեպքում, որ շատ մարզաձեւեր շատ են առաջ գնացել նոր տեխնոլոգիաների ներդրման եւ օգտագործման հարցում: Մենք ցանկանում ենք հնից վերցնել լավագույնը, ավելացնել նորը եւ ավելի հաջողված դարձնել շախմատային կյանքը»: Հավելենք, որ ՖԻԴԵ-ի նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 3-ին, Բաթումիում: Արկադի Դվորկովիչից բացի իրենց թեկնածությունն առաջադրել են նաեւ ՖԻԴԵ-ի ներկայիս փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը եւ անգլիացի շախմատիստ Նայջել Շորտը: