Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուծումը կլինի Փաշինյան-Քոչարյան հանդիպումը. Ռեֆորմիստներ (տեսանյութ)

Հասարակություն
reformistner

«Երևանի ավագանու ընտրություններին ծավալուն ծրագրեր չենք ներկայացրել, որովհետև ժողովուրդը սովորաբար լսում է կուսակցության ցուցակի առաջին համարին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնում է «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը: Նրա խոսքով՝ կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու կինոռեժիսոր Արտակ Ավետյանն իր ելույթներում նշել է ծրագրային 10 կետ, որոնք ունեն տարբեր ուղղվածություններ: «Առաջին կետը վերաբերում է կանաչապատմանը: Երևանն ունի առողջության խնդիր, ինչը կապված է բնապահպանական խնդիրների հետ: Ծրագրերում կան վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների ստեղծման, խելացի լուսակիրների ստեղծման հարցեր»: Վահան Բաբայանը նշում է, որ Երևանը պետք է ունենա ուրույն ճարտարապետական դեմք, իսկ այդ դեմքը վերացնողները պետք է օրենքի ուժով պատժի ենթարկվեն: Կուսակցության նախագահն անդրադարձավ նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին, նկատելով, որ այսօր վիճակը լարված է, և քաղաքական ուժերը բաժանվել են խմբերի: «Ով սատարում է Ռոբերտ Քոչարյանին, քննադատում է Նիկոլ Փաշինյանին, իսկ ով սատարում է վարչապետին, քննադատում է Ռոբերտ Քոչարյանին: Այս իրավիճակում լուծումը կլինի Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Սա ռեֆորմիստների առաջարկն է»: