Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 4 միավորով առաջ է պոկվում Լենիեր Դոմինգեսից

Սպորտ
a1aronyan

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown մրցաշարում, որը անցկացվում է Ֆիշերի շախմատի կանոններով, կայացան կայացան 3-4-րդ տուրի պարտիաները:   Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը, ում մրցակիցը կուբացի գրոսմայստեր Լենիեր Դոմինգեսն է, արագ շախմատի առաջին պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ երկրորդում հաղթեց: Կայծակնային շախմատում նա նույնպես նախ ոչ-ոքի խաղաց, ապա պարտության մատնեց իր մրցակցին: Անցկացրած 8 պարտիաներից հետո (4 արագ, 4՝ կայծակնային) Լեւոն Արոնյանը արջեւում է 8:4 հաշվով (արագ շախմատում հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր):   Մյուս մրցախաղերում այսպիսի արդյունքներ են գրանցվել. Գարի Կասպարով – Վեսելին Տոփալով՝ 4:8, Հիկարու Նակամուրա – Պյոտր Սվիդլեր՝ 6:6, Ուեսլի Սո -Անիշ Գիրի՝ 9:3, Սեմ Շենկլենդ – Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 5,5:6,5:   Այսօր տեղի կունենան 5-6-րդ տուրի հանդիպումները: Այնուհետեւ շախմատիստները կմրցեն միայն կայծակնային շախմատում: