Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Իմ քայլի» հանրահավաքը Քանաքեռ-Զեյթունում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Region-yyCapture

«Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավ էր իրականացնում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Օրվա ամփոփիչ հանրահավաքում ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը փաստարկեց, թե ինչու է հատկապես Հայկ Մարությանն ընտրվել որպես քաղաքապետի թեկնածու։ «Հայկը մի մարդ է,ով աշխատանքով, չարչարվելով ստեղծել է իր անունը։ Իր անունը ծանոթը, քեռին, հորեղբայրը,կաշառքը չեն ստեղծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Իմ քայլի» օգտին քվեարկողն, ըստ վարչապետի, ինքն իրեն ասում է, որ ինքը հաջողակ է։  Վարչապետը նշեց, որ Հայաստանում քաղաքացու ինստիտուտն ավելի ուժեղ է,քան աշխարհի որևէ երկրում։