Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու. վարչապետի խորհրդական (տեսանյութ)

Հասարակություն
493cbc4f7969bfd7611b501d8f242303

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր ֆբ-յան էջում գրել է. «Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանում է 60 տոկոսով՝ կազմելով 25.500 դրամ, որը գերազանցում է պարենային աղքատության շեմը:  Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Կառավարությունը անում է առավելագույնը ապահովել թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը: Ի դեպ, նախորդ իշխանությունների կողմից թոշակի բարձրացման որոշումներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային արխիվում»: