Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ով անցնող ԱՊՀ սահմանի անվտանգության խնդիրները՝ հանդիպման առանցքում

Պաշտոնական
7Y1F9978

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետին   Սեպտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկուն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ռոման Գոլուբիցկուն սահմանապահ վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ԱՊՀ սահմանի պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: