Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Սիմոնյան. «Կերաք, լափեցիք, բայց ինձ ինչու ճանապարհեցիք բերդ» (տեսանյութ)

Սպորտ
sport-totoskandal

 «Լափում եք, լափեք, ուտում եք, կերեք, բայց ինձ ինչո՞ւ ճանապարհեցիք բերդ», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին նման հարց բարձրացրեց նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Գագիկ Սիմոնյանը: Ինչպես նշեց բանախոսը, 2015 թվականի դեկտեմբերին իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն եւ մեղադրանք ներկայացրել՝ իբր խոսացած խաղ եմ կազմակերպել, խաղադրույքներ կատարել եւ անօրինական ճանապարհով հարստացել: Ըստ նրա, խոսքը գնում է 2-3 մլն դոլարի մասին: «Ես ընդհանրապես կապ չունեմ այդ քրգործի հետ, քանի որ ցուցմունք տված բոլոր 10 վկաները իմ անունը չեն նշել: Սակայն մի բան պարզ է, որ եթե խոսքը գնում է նման գումարների մասին, ապա խաղադրույքները հավանաբար կատարել են ոչ թե Հայաստանում, այլ արտասահմանյան երկրներում: Ես հենց դա եմ ցանկանում պարզել, թե ովքեր են դա արել, որի պատճառով ինձ մեղադրանք է նարկայացվել եւ ես վեց ամիս անցկացրել եմ անազատության մեջ: Համոզված եմ, որ 1000-3000 դոլարի համար ՈՒԵՖԱ-ն չէր դիմի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ պայմանավորված խաղերի հետ կապված»: Գագիկ Սիմոնյանն ոչ մեկին չի մեղադրում, սակայն նա կարծում է, որ դատավորներն ու քննիչները ցանկանում են «գործ սարքել» իր վրա, իսկ թե ինչ նպատակով, դա իրեն հայտնի չէ: Նախկին ֆուտբոլիստը դժգոհ է նաեւ իր դատապաշտպանից, որը գործը շատ բարդ ներկայացնում եւ մշտապես նշում է, որ շատ աշխատանք է տարել իրավիճակը փոխելու համար: Սակայն Գագիկ Սիմոնյանն առայսօր մեղադրյալ է, դեռեւս ընթանում է դատավարությունը, որն, ըստ նրա, անհասկանալի պատճառներով անընդհատ հետաձգվում է: Գագիկ Սիմոնյանը չնայած ներկայումս գտնվում է ազատության մեջ, սակայն չի կարողանում աշխատանք գտնել: «Երբ ինձ ստորագրությամբ ազատ արձակվեցին, ես գնացի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա եւ հանդիպեցի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի հետ, նոր աշխատանք փնտրելու: Նա ասաց, որ իմ մարզչական արտոնագիրը կասեցվել է, քանի որ քրեական գործ է հարուցված իմ դեմ: Ուստի, արդեն երկու տարի է չեմ կարողանում զբաղվել իմ սիրած գործով»: Նշենք, որ խոսքը վերաբերում է 2015-16թթ ֆուտբոլի առաջնության «Ուլիս-2» - «Արարատ-2» խաղին, որի արդյունքը կասկած է առաջացրել բուքմեյքերների եւ ՈՒԵՖԱ-ի մոտ: Արդյունքում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ԱԱԾ, այդ գործը քննելու համար: Հարկ է նշել, որ Գագիկ Սիմոնյանը այն ժամանակ եղել է «Ուլիսի», այլ ոչ թե «Ուլիս-2»-ի գլխավոր մարզիչը: