A
A
Հայաստանի բռնցքամարտիկները մտան աշխարհի առաջնության եզրափակիչ
Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում ընթացող բռնցքամարտի աշխարհի ուսանողական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն չորս մեդալ են նվաճել: 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 56 կգ քաշային Ժորիկ Մարությանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր Գուրգեն Հովհաննիսյանը հասել են կիսաեզրափակիչ փուլ եւ նվազագույնը բրոնզե մեդալ են ապահովել: Ավաղ, մեր միակ կին բռնցքամարտիկը պարտություն կրեց այդ փուլում եւ ավարտեց ելույթները: Իսկ ահա Ժորիկ Մարությանն ու Հենրիկ Սարգսյանը հաղթանակ տարան եւ մտան եզրափակիչ: