Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իռլանդիան պատրաստ է ընդունել 2030թ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը

Սպորտ
sport-ashkhar-2030

Իռլանդիան Մեծ Բրիտանիայի հետ միասին կպայքարի 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ընդունելու համար: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է աշխարհի առաջնության խաղերն անցկացնել Դուբլինի «Ավիվա» եւ «Կրոկ Պարկ» մարզադաշտերում: Նշենք, որ 2030թ աշխարհի առաջնությունն անցկացնելու ցանկություն են հայտնել Անգլիայի, Ուելսի, Շոտլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ: Բրիտանացիների գլխավոր մրցակիցները Ուրուգվայ, Արգենտինա, Պարագվայ եռյակն է: Վերջինները կարծում են, որ 2030թ աշխարհի առաջնությունն անպայման պետք է անցկացվի Հարավային Ամերիկայում, քանի որ այդ տարի լրանում է աշխարհի անդրանիկ առաջնության անցկացման 100-ամյակը, որը կազմակերպել էր Ուրուգվայը: Մյուս թեկնածուներն են նաեւ Հյուսիսային Աֆրիկայի երեք երկրները՝ Թունիսը, Ալժիրը, Մարոկոն, ինչպես նաեւ Չինաստանը: Նշենք, որ 2030թ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայրը ՖԻՖԱ-ն որոշվելու է 2022 թվականին: