Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Ղազարյան. «Կարծում եմ, մենք ավելի ուժեղ ենք Լիխտենշտեյնից» (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-3.09.

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում այսօր անցկացրեց առաջին մարզումը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ: Պարապմունքից հետո մեր թիմի ֆուտբոլիստները կարծիքներով կիսվեցին սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Լիխտենշտեյնի հետ հանդիպման մասին: Արաս Օզբիլիս. «Հիմա թույլ մրցակիցներ չկան, ինչպես նախկինում էր, երբ մեծ երկրները 6-7 զրո հաշվով հաղթում էին փոքր երկրներին: Հիմա բոլոր թիմերն էլ պայքարում են: Ճիշտ է, շատ կարճ ժամանակ ունենք խաղին պատրաստվելու համար, սակայն պետք է ամեն ինչ անենք, որ լիովին պատրաստ լինենք հանդիպմանը: Եթե կարողանանք ցույց տալ մեր լավագույն խաղը, ապա լավ շանս ունենք հաղթելու»: Գեւորգ Ղազարյան. «Կարծում եմ, որ բոլոր թիմերն էլ շատ լուրջ են տրամադրված։ Ինչպես մենք, այնպես էլ մրցակիցները, գտնում են, որ լավ հնարավորություն ունեն Եվրոպայի առաջնությունում հանդես գալու։ Հետաքրքիր խաղեր են լինելու ու ամեն ինչ անելու ենք խմբում առաջին տեղը գրավելու համար։ Դա է մեր միակ նպատակը։ Կարծում եմ, որ մենք ավելի ուժեղ ենք Լիխտենշտեյնից, սակայն դա պետք է ապացուցել խաղադաշտում»: Արթուր Սարկիսով. «Մեզ բարդ խաղ է սպասվում, քանի որ Լիխտենշտեյնը պայքարող թիմ է: Պետք է ներդնենք մեր բոլոր ուժերը, որ կարողանանք հաղթել մրցակցին»: