Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ն որոշեց տարվա լավագույն մարզչի երեք թեկնածուներին

Սպորտ
sport-fifa-trener

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է «Տարվա լավագույն մարզիչ» նոմինացիայի երեք հավակնորդների անունները: Նրանք են Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, Խորվաթիայի ընտրանու գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Նախապես ընտրած 10 թեկնածուներից պայքարից դուրս են մնացել Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենթուս»), Էռնեստո Վալվերդեն («Բարսելոնա»), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ռոբերտո Մարտինեսը (Բելգիայի հավաքականը), Գարեթ Սաութգեյթը (Անգլիայի հավաքական), Դիեգո Սիմեոնեն («Աթլետիկո»), Վյաչեսլավ Չերչեսովը (Ռուսաստանի հավաքական): 2018 թվականի լավագույն մարզչի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում կայանալիք The Best FIFA Football Awards շնորհանդեսում: