«Արսենալը» հաղթեց «Կարդիֆ Սիթիին». Մխիթարյանը մեկ րոպե մասնակցեց իր թիմի խաղին
Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 4-րդ տուրի խաղում 3:2 հաշվով հաղթեց «Կարդիֆ Սիթիին»: Դաշտի տերերը, ուելսցի ֆուտբոլիստները, սկզբում երկու անգամ հայտնվելով հետապնդողի դերում, կարողացան վերականգնել հավասարակշռությունը, սակայն լոնդոնցիների խփած երրորդ գոլից հետո արդեն պատասխան հարված հասցնելու ուժ և ժամանակ չունեցան: Այդպիսով, «Արսենալը» մեկնարկային երկու պարտությունից հետո երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում և բարելավեց մրցաշարային գործերը՝ բարձրանալով 9-րդ հորիզոնական: Հենրիխ Մխիթարյանը, որը այս անգամ հայտավորված էր պահեստայինների թվում, խաղի մեջ մտավ 89-րդ րոպեին, երբ փոխարինեց թիմի երկրորդ գոլի հեղինակ Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Նա իրեն հատկացված ժամանակում կատարեց 1 փոխանցում, ձեռնարկել 1 անհատական ճեղքում, և մենամարտի բռնվեց 2 մրցակիցների հետ: