Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված զինծառայողների մայրերը պահանջում են, որ իրենց գործերը ԱԱԾ-ն քննի (տեսանյութ)

Հասարակություն
akcia-1

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո էլ գոհ չեն իրենց որդիների գործների քննությունից։ Նրանց խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով իրենց որդիների գործը կարճումից հանվել է։ Իրենք վստահում են վարչապետին, սակայն չեն վստահում Հատուկ քննչական ծառայությանը։ Այսօր մայրերը կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Իրինա Ղազարյանը, ում որդին մահացել է 2010 թվականին, նշում է. «Տեսնում եմ, որ նախկին Յուրի Բադալյանը քննչականում է, որի կոտրած ձեռքով գործը կարճվել էր։ Հիմա ես ո՞նց հավատամ այս քննչականին, տականքներին, Արմեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին, Յուրի Բադալյանին, էդ նույն համակարգը կա փչացած, իրենք չեն կարող արդար քննություն անեն»։ Մայրերը հիշում են, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ՝ եթե արդար դատաքննություն չիրականացվի քննչական կոմիտեում, նրանց գործերի վարույթը կտեղափոխեն Ազգային անվտանգության ծառայություն։  «Մեր գործերը մեր երեխեքի սպանությունները անվտանգության խնդիր է և ԱԱԾ-ն պետք է զբաղվի։ Սա արդեն 3-րդ, 4-րդ փուլն է կասեցումից հանում են, արդեն գիտենք ինչ պիտի լինի, ժամանակն է ԱԱԾ-ն զբաղվի»,- ասում է Նանա Մուրադյանը։ Ավելին՝ տեսանյութով։