Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևան-Արմավիր ճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել. կան տուժածներ

Պաշտոնական
vtar1-1

Օգոստոսի 29-ին, ժամը 22:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., 1995թ) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Հ. Մ.-ը (2001թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության: Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: