«Լավ է, որ մեր բարձրաձայնած խնդիրները Կառավարությանն անհանգստացնում է» (տեսանյութ)
Հուսադրող է, որ Կառավարությունը առաջին անգամ քննարկում էր հարցեր, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվում էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով Սևանից 40 մլն խմ ջրառ կատարելու երեկվա Կառավարության որոշմանը։ «Մենք տարիներով այս մասին ասել ենք, բայց փոփոխություն չենք տեսել։ Լավ էր, որ մեր բարձրաձայնած բոլոր խնդիրները երեկ Կառավարության անդամներին անհանգստացնում էին»,- նշեց Կարինե Դանիելյանը։ Ըստ փորձագետների՝ Սևանա լիճը գտնվում է ծայրահեղ վիճակում և նոր ջրառը ավելի կվատացնի լճի վիճակը։ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը ավելացրեց, որ 1960-ականներին ևս ջրի ծաղկում է եղել, ընդորում՝ նույն մակարդակի, ինչ այս տարի եղավ Սևանա լճում և լճի փրկության միակ ուղին մակարդակի բարձրացումն է։ «Ամեն անգամ հույսը դնել Սևանի վրա չի կարելի։ Պետք է փրկել Արարատյան դաշտը, բայց Սևանը տարբերակ չէ»,- ասում է Էվելինա Ղուկասյանը։ Ըստ նրա՝ ջրիմուռների մահացումից հետո թթվածնի խիստ պակաս է լինելու, ինչը կազդի լճի կենդանական աշխարհի վրա։ Ավելին՝ տեսանյութով։