A
A
Հին Կառավարության նման նորն էլ մեզ չի լսում. բողոքում են օդաչուները (տեսանյութ)
Աշխատանքի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած օդաչուները նոր Կառավարության անդամներից դժգոհ են. հների նման իրենց չեն լսում եւ չեն տրամադրում իրենց հասանելիք գումարը։ Այսօր այս մասին նրանք բողոքում էին Կառավարության դիմաց։ Նախկին օդաչուները 2006 թվականի կառավարության որոշումնից հետո այլևս հաշմանդամության թոշակ չեն ստանում։ Օդաչուները դեռ հիշում են, որ ժամանակին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տղարմարդու խոսք է տվել երեք ամսում լուծել խնդիրը։ «Անցել է 6 տարի, տղամարդու գալուն ենք սպասում»,- ասում է Անդրանիկ Հովհաննիսյանը։ Չնայած տարիքին ու հիվանդություններին՝ նախկին օդաչուները վստահեցնում են, որ գալու են այնքան, մինչեւ հաջողվի հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Ավելին՝ տեսանյութում։