A
A
Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը (տեսանյութ)
Քիչ առաջ վերաքննիչ դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, հրապարակեց որոշումը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց կալանքն ընտրելու առաջին ատյանի որոշման վերաբերյալ: Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները և Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ընտրված կալանքը փոփոխվեց: Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ կլինի: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց, որ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը՝ այն հիմքով, որ Քոչարյանն անձեռնմխելի է, նա օգտվել է իր անձեռնմխելիության իրավունքից: