Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչները թույլ չեն տա նոր էլիտար շենք կառուցվի իրենց բակում (տեսանյութ)

Հասարակություն
bnakich

Շինարարական աշխատանքներ են կատարում առանց թույլտվության Լեոյի 7 շենքի բնակիչները հայտարարում  են՝ թույլ չեն տա իրենց շենքի հարևանությամբ հերթական էլիտար բարձրահարկ շենքի կառուցումը։  Առավոտյան, տեսնելով, որ  շինարարական աշխատանքներ են ընթանում, նրանք ահազանգել են քաղաքապետարան։ Քաղաքապետարանից եկել է մասնագետը և պարզել, որ սեփականատերը՝ Սերգեյ Սուքիասյանը, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չունի։ «Առավոտ ժամը 8-ին բերեցին սկսեցին ծանր տեխնիկայի աշխատանքները։ Այդ փոշուց, կեղտից ու ամեն ինչից հոգնել ենք»,- ասում է շենքի լիազոր Մառնելա Խաչատրյանը։ Բնակիչները հիշում են, թե  հարեւանությամբ գտնվող  էլիտար շենքի կառուցումը ինչքան անհանգստություններ է պատճառել իրենց՝ զրկելով անդորրից։ Անահիտ Հարությունյանը հիշում է, որ այդ շենքի տարածքում բակ է եղել։ «Մեր երեխաները այստեղ խաղում էին, հիմա մեր երեխաները մեծացել են, իրենց երեխաներն ունեն, իսկ այս  շինարարությունը դեռ չի ավարտվել, վերջ չունի»,- ասում է նա։ Բնակիչները բողոք են ներկայացրել քաղաքապետարան եւ կսպասեն պատասխանի։ Ավելին՝ տեսանյութով։