A
A
Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին $1 մլն-ի դրամաշնորհ կտրամադրի
Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին մեկ միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի «Նախնական փուլում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործման» ծրագրի իրականացման համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրասիական զարգացման բանկից: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ընթացիկ տարվա ապրիլին: Ծրագիրը միտված է առաջին օգնության բուժհաստատություններում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործմանը: Ծրագիրը իրականացվելու է Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում: