Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փախստականները փողոց փակեցին ՄԱԿ-ի դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
paxstakan

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր Հայաստան եկած փախստականները բողոքի ակցիա էին իրականացնում։ Աֆղանստանից, Պարսկաստանից, Բանգլադեշից և այլ երկրներից եկած փախստականները բողոքում են  իրենց տրամադրված կացարանից, որը նրանց խոսքով, կենցաղային վատ պայմաններ ունի։ Նրանք անգամ փորձեցին փողոց փակել՝ ի նշան այն բողոքի, որ ՄԱԿ-ի գրասենյակը ոչինչ չի անում և իրենց խնդիրներով չի զբաղվում։ Նրանք մոտ 10 րոպե կանգնեցրեցին մեքենաների շարժը դեպի ՄԱԿ-ի գրասենյակ։ Փախստականները խնդրում են կա՛մ ապահովել նորմալ պայմաններով կացարանով, կամ  ուղարկել այլ երկիր։  Որոշ ժամանակ անց եկան ոստիկանները և հորդորեցին նրանց՝ ճանապարհ չփակել։